Հալեպում վերաբացվել է գործվածքի գործարանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75074-Հալեպում_վերաբացվել_է_գործվածքի_գործարանը
Սիրիայի խոշորագույն գործվածքի գործարանը, որը գտնվում է Հալեպում, այսօրվանից վերսկսել է իր աշխատանքները:  Այն գտնվում է Էին ալ-Տալ շրջանում: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2017 12:32 Asia/Tehran
  • Հալեպում վերաբացվել է գործվածքի գործարանը

Սիրիայի խոշորագույն գործվածքի գործարանը, որը գտնվում է Հալեպում, այսօրվանից վերսկսել է իր աշխատանքները:  Այն գտնվում է Էին ալ-Տալ շրջանում: 

Ռիա նովոստիի հաղորդմամբ,   գործարանի տնօրենը պատմել է, որ այդ շրջանը մի քանի տարի վերահսկում էր «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորումը, որտեղից նրանք կրակել են մոտակա բնակելի թաղամասերի ուղղությամբ, շատ մարդիկ են զոհվել:Մինչ պատերազմը ֆաբրիկան արտադրել է բամբակե թելեր:  Արտադրության տարեկան ծավալը կազմել է 14 միլիոն քառակուսի մետր:

«Հեռանալով շրջանից՝  գրոհայինները դուրս էին հանել նաև սարքավորումների մի մասը: Վնասը գնահատվում է 60 միլիոն դոլար»,- ասել է գործարանի տնօրենը:

Նա դժգոհել է, որ միջազգային պատժամիջոցները թույլ չեն տալիս գնել անհրաժեշտ բաղադրիչները, անխափան էլեկտրաէներգիայի մատակարարումը ապահովում են դիզելային գեներատորների օգնությամբ,  հալեպյան հայտնի բամբակի բերք պատերազմից հետո չեն ստացել:  «Սպիտակեղենի արտադրության համար բամբակե թել  դեռևս բերում ենք Համա նահանգից: Սպիտակեղենի մատակարարման առաջին պայմանագիրը կնքել ենք առողջապահության նախարարության հետ՝ հիվանդների և զինվորական հոսպիտալների համար»,- ասել է նա: 

Աղբյուր` Panorama.am