Թուրքիան ԱՄՆ-ին զգուշացրել է Ռաքքան քրդերին հանձնելու կապակցությամբ
Թուրքիայի փոխվարչապետն ԱՄՆ-ին զգուշացրել է Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքը երկրի Դեմոկրատական միությանը հանձնելու կապակցությամբ:
«Anadolu» գործակալության հաղորդմամբ, Ֆիքրի Իշիկն ասել է.«Ռաքքան քրդերին հանձնելը կարող է մեծ խնդիրների պատճառ դառնալ ՝ քաղաքում էթնիկ բախումներ առաջացնելով»:
Իշիկն այդ հայտարարությունն արել է՝ ի հակազդեցություն Ռաքքայում ՔԲԿ-ի կուսակցության կալանավոր ղեկավար Աբդոլլահ Օջալանի լուսանկարներ փակցնելու դեմոկրատ ուժերի քայլի:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի սպառազինության ու ավիապաշտպանության օգնությամբ , Սիրիայի Դեմոկրատական քուրդ ուժերն ԻԼԻՊ-ից ազատագրել են Ռաքքա քաղաքը:
Թուրքիան բազմիցս բողոքել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերի սպառազինման դեմ : Մտահոգություն հայտնելով Սիրիայի հյուսիսում քրդերի ներթափանցման ծավալման կապակցությամբ, Թուրքիան հայտարարել է, որ Սիրիայում քրդական խմբերի ներկայությունը խաթարելու է Թուրքիայի անվտանգությունը: