Եգիպտոսի նախարարությունները 2019-ին կսկսեն նոր մայրաքաղաք տեղափոխվել
(last modified Thu, 26 Oct 2017 15:34:19 GMT )
Հոկտեմբեր 26, 2017 19:04 Asia/Tehran
  • Եգիպտոսի նախարարությունները 2019-ին կսկսեն նոր մայրաքաղաք տեղափոխվել

Եգիպտոսի նախարարությունները 2019 թվականի ամռանը կսկսեն տեղափոխվել նոր կառուցվող վարչական մայրաքաղաք, հայտարարել է նախագծի ղեկավար Ահմեդ Զաքի Աբդինը, փոխանցում է տեղի «Ալ-Ահրամ» թերթը։

«Նախարարությունների տեղափոխումը կսկսվի 2019 թվականի հունիսի 30-ին՝ համապատասխան աշխատակիցների տեղափոխման պլանի, որը ներկայում մշակում է պլանավորման նախարարությունը»,-ասել է Աբդինը։

Նախարարությունների թաղամասի շինարարությունում ծրագրվում է ներդնել 35 մլրդ եգիպտական ֆունտ (մոտ 2 մլրդ դոլար)։ Այնտեղ կկառուցվեն նաև բնակելի շենքեր՝ հաստատությունների աշխատակիցների համար։

Դեռևս 2015 թվականի մարտին բնակշինության հարցերով նախարար Մուստաֆա Մադբուլին հայտարարել էր, որ Եգիպտոսն առաջիկա տարիներին մտադիր է նոր վարչական մայրաքաղաք կառուցել։ Այն կգտնվի Կահիրեից 45 կմ արևելք՝ անապատում։ Նոր վարչական մայրաքաղաքի շինարարությունը կապված է 20 միլիոնանոց մեգապոլսի գերբնակեցվածության հետ։ Նոր քաղաքը կզբաղեցնի ավելի քան 700 քառակուսի կմ մակերես։ Պետության վարչական կենտրոնում բնակություն կհաստատի 7 մլն մարդ։

1in.am