Սիրիայի ԱԳ նախարարություն. Ռաքքա քաղաքի ազատագրման լուրը սուտ է
Սիրիայի ԱԳ նախարարությունը հերքել Է Ռաքքա քաղաքն ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գրավումից ազատելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը:
Համաձայն Սիրիայի «Ալ-Ախբարիա» հեռուստակայանի հաղորդման, այդ երկրի ԱԳ նախարարության մի պատասխանատու պաշտոնատար, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, կիրակի օրն ասել է. «Սիրիայի համակարգն ընդգծում է, որ այդ երկրի հյուսիսային Ռաքքա քաղաքը շարունակում է բռնազավթված քաղաք համարվել ու քանի դեռ Սիրիայի բանակն այդ քաղաք չի մտել, չի կարելի Ռաքքան ազատագրված քաղաք կոչել»:
«Սիրիան միջազգային հանրությանն ու ժողովուրդների իրավունքների պաշտպաններին կոչ է անում բացահայտել ԱՄՆ-ի ու նրա գործակալների քայլերը և Վաշինգտոնից պահանջել հարգել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը»:
Ռաքքա նահանգի կենտրոնը և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գլխավոր հենակետը համարվող Ռաքքա քաղաքը հոկտեմբերի 17-ին լիովին անցավ սիրիացի քրդերի վերահսկողության տակ:
Ավելի վաղ, Սիրիայի տեղեկատվության նախարար Մոհամմեդ Ռամեզ Թարջոմանն ասել էր, որ Սիրիայի կառավարությունը միայն այն տարածքներն է ազատագրված համարում, որտեղ մուտք են գործել Սիրիայի բանակի ուժերը և դրանց շենքերի տանիքներին ծածանվում է այդ երկրի ազգային դրոշը: