Նեթանյահու.«Բալֆուրի հռչակագիրը համարվում է Իսրայելի պետության ստեղծման հիմքը»
Սիոնիստական ռեժիմի վարչապետը հայտարարել է, որ Բալֆուրի հռչակագիրը Իսրայելը հրեա ազգի ազգային օջախը ճանաչեց և Իսրայելի պետության ստեղծման առաջին քայլը հանդիսացավ:
Բալֆուրի հռչակագիրը կազմվել է 1917թ. նոյեմբերի 2-ին, Բրիտանիայի ժամանակի արտգործնախարար Արթուր Ջեյմս Բալֆուրի կողմից: Այդ փաստաթղթի համաձայն, Բրիտանիան, սիոնիզմի միջազգային շարժման պարագլուխները և Բրիտանիայում ու Եվրոպայում նրանց ներկայացուցիչները պարտավոր եղան հովանավորել պաղեստինյան տարածքում հրեական պետության կազմավորումը:
Կիրակի օրը, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը առանց քաղաքատիպ ավաններ կառուցելու և այդ ճանապարհին կռիվ մղելու, չէր կարող կազմավորվել, սակայն անկասկած միջազգային տեղաշարժերը սկսվեցին Բալֆուրի խոստումով:
Բալֆուրի հռչակագրի ձևավորման 100-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով, ընթացիկ շաբաթ Նեթանյահուն կմեկնի Լոնդոն:
Օրեր առաջ, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Բալֆուրի հռչակագրի ձևավորման 100-ամյակի առիթով միջոցառում է կազմակերպելու: Նա պանծալի է համարել այդ փաստաթուղթը, որը մեծ դերակատարություն է ունեցել Իսրայելի կեղծ ռեժիմի կազմավորման հարցում: