Բարեզանիի գործակալները ձգտում են անապահովություն տարածել Իրաքյան Քրդստանում
Ալ-Ալամ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրաքյան Քրդստանի նախկին ղեկավար Մասուդ Բարեզանիի գործակալները այդ տարածքի խորհրդարանի շենքում շրջափակել են մի քանի պատգամավորների:
Ալ-Ալամը հաղորդել է, որ Բարեզանիի կողմնակիցները շրջափակել են նաև Իրաքյան Քրդստանի իսլամական հասարակության ղեկավար Ալի Բափիրի բնակարանը:
Հաղորդագրություն տարածելով, Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհուրդը ժողովրդին կոչ է արել պահպանել անվտանգությունը և խռովարարներին թույլ չտալ սրել իրավիճակը:
Խորհուրդը նաև զգուշացրել է, որ դիմադրելու է անձանց կամ խմբավորմանը, որ տարբեր քաղաքներում կուսակցությունների գրասենյակների դեմ գրոհելու մտադրություն կունենան:
Իրաքի Քրդստանի հայրենակցական միության քաղաքական գրասենյակը հաղորդագրություն տարածելով, պատկան կառույցներից պահանջել է բացատրություն ներկայացնել Իրաքի տարբեր քաղաքներում իրենց կուսակցության գրասենյակների դեմ իրականացված հարձակումների կապակցությամբ: