Սոլեյմամնիեյի օդանավակայանը պատրաստ է աշխատել Իրաքի կենտրոնական իշխանության հսկողության տակ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75520-Սոլեյմամնիեյի_օդանավակայանը_պատրաստ_է_աշխատել_Իրաքի_կենտրոնական_իշխանության_հսկողության_տակ
Իրաքյան Քրդստանի Սոլեյմանիեի օդանավակայանն այդ երկրի կառավարությանը հայտնել է Բաղդադի հսկողության ներքո աշխատելու իր պատրաստակամության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2017 15:03 Asia/Tehran
  • Սոլեյմամնիեյի օդանավակայանը պատրաստ է աշխատել Իրաքի կենտրոնական իշխանության հսկողության տակ

Իրաքյան Քրդստանի Սոլեյմանիեի օդանավակայանն այդ երկրի կառավարությանը հայտնել է Բաղդադի հսկողության ներքո աշխատելու իր պատրաստակամության մասին:

«Ալ-Հադաս» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Սոլեյմանիեի օդանավակայանը հայտարարել է.«Օդանավակայանի շահագործման համար Բաղդադի հետ խնդիրներ չկան և օդանավակայանը պատրաստ է իրականացնել Իրաքի կենտրոնական իշխանության բոլոր պահանջները»:

Այդ կապակցությամբ տեխնիկական անհրաժեշտ բոլոր քայլերն արված են: Օդանավակայանը պատրաստվում է  ընդունել Բաղդադի պատվիրակությանը:

Իրաքյան Քրդստանի տարածքում անջատման հանրաքվեիից հետո, Իրաքի կառավարությունը կասեցրել է տարածքի օդանավակայանի բոլոր չվերթները և տարածքի ղեկավարներին հարկադրել է Իրաքի կենտրոնական իշխանության հետ բանակցելու համար համաձայնել դիտորդներ գործուղել Արբիլի և Սոլեյմանիեի օդանավակայաններ: