Սիրիայի բանակն ազատագրեց Դեյր-!լ-Զոր քաղաքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75632-Սիրիայի_բանակն_ազատագրեց_Դեյր_!լ_Զոր_քաղաքը
Hինգշաբթի օրը, հղում կատարելով Լոնդոնում տեղակայված և սիրիացի ընդդիմությանը կապված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդին, «Ֆրանս Պրես»-ը հաղորդել է, որ Սիրիայի բանակն ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գրավումից ազատել է Դեյր-Էլ-Զոր ռազմավարական քաղաքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2017 04:07 Asia/Tehran
  • Սիրիայի բանակն ազատագրեց Դեյր-!լ-Զոր քաղաքը

Hինգշաբթի օրը, հղում կատարելով Լոնդոնում տեղակայված և սիրիացի ընդդիմությանը կապված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդին, «Ֆրանս Պրես»-ը հաղորդել է, որ Սիրիայի բանակն ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գրավումից ազատել է Դեյր-Էլ-Զոր ռազմավարական քաղաքը:

Ավելի վաղ, Սիրիայում գտնվող աղբյուրները հաղորդել էին, որ  բանակն ու զինված ուժերը շարունակելով Դեյր-Էլ-Զոր քաղաքի թաղամասերի ազատագրման գործողությունը, հինգշաբթի օրը դիմադրության ուժերի պաշտպանությամբ նոր տարածքներ են ազատագրել ԻԼԻՊ թաքֆիրական խմբի գրավումից:

Սիրիայի բանակի ջոկատներն իրենց վերահսկողության տակ են առել Դեյր-Էլ-Զոր քաղաքի կենտրոնում գտնվող «Ալ-Նուր» հիվանդանոցն ու հանրային զբոսայգին և առաջանում են դեպի քաղաքի հին կայանատեղին:

Սիրիայի բանակն ու դիմադրության ուժերը վերջին օրերի ընթացքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի  ներկայությունից մաքրել էին  Ալ-Համիդիա ,  Ալ-Արզի  և  Ալ-Մաթար Ալ-Ղադիմ  թաղամասերը:

Սիրիայի բանակը հոկտեմբերի 14-ին իր վերահսկողության տակ առնելով Դեյր-Էլ-Զորի հյուսիսային Ալ-Սալեհիա  գյուղը, փակեց ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին աջակցության փոխանցման բոլոր ուղիները և քաղաքի արևելյան թաղամասերում պաշարեց  ահաբեկչական խմբավորման անդամներին:

Այս պահին Դեյր-Էլ-Զոր նահանգում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի միակ հենակետը գտնվում է Իրաքի սահմանի մերձակայքում գտնվող  Ալբոքամալ քաղաքում, որից 50կմ հեռավորության վրա են գտնվում Սիրիայի բանակի ու դիմադրության ուժերը: