Փորձագետ․Դեր Զորի ազատագրումից հետո Սիրիայում պատերազմը կշարունակվի
Սիրիայի կառավարական զորքերի կողմից Դեր Զորի ազատագրումից հետո պատերազմը կշարունակվի։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Անատոլի Ցիգանոկը։
Փորձագետի կարծիքով Սիրիայի տարածքում իրենց վերջին խոշոր հենակետը կորցնելուց հետո ԻՊ գրոհայինների մի մասը կանցնի ընդհատակ եւ պարտիզանական ու դիվերսիոն պատերազմների մարտավարություն կորդեգրի։
«Ես կարծում եմ, որր ԻՊ գրոհայինների մի մասը կանցնի Աֆրիկա, իսկ մյուս մասն էլ՝ Ինդոնեզիա»,- պարզաբանել է Ցիգանոկը՝ հիշեցնելով, որ ահաբեկիչները վաղուց իրենց բջիջներն ունեն Եվրոպայում։
Միաժամանակ նա նշել է, որ ահաբեկիչները թիրախավորել են ոչ միայ Եվրոպան, Աֆրիկան եւ Ինդոնեզիան, այլ նաեւ Ռուսաստանը։
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական բանակը նոյեմբերի 3-ին ամբողջովին ազատագրել էր Դեր Զոր քաղաքն ԻՊ գրոհայիններից։
News.am