Գեներալ-մայոր Սաֆավի.«Ասիայի արևմուտքում ԱՄՆ քաղաքականությունները ձախողել են»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75878-Գեներալ_մայոր_Սաֆավի._Ասիայի_արևմուտքում_ԱՄՆ_քաղաքականությունները_ձախողել_են
ԻԻՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարի օգնական և ավագ խորհրդականն ասել է.« Ասիայի արևմուտքում ԱՄՆ քաղաքականությունները ձախողել են : Ամերիկացիները խոստավանում են, որ կորցրել են իրենց հեղինակությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 15:05 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Սաֆավի.«Ասիայի արևմուտքում ԱՄՆ քաղաքականությունները ձախողել են»

ԻԻՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարի օգնական և ավագ խորհրդականն ասել է.« Ասիայի արևմուտքում ԱՄՆ քաղաքականությունները ձախողել են : Ամերիկացիները խոստավանում են, որ կորցրել են իրենց հեղինակությունը»:

Գեներալ-մայոր Սեյյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին ասել է.«ԱՄՆ-ը փորձում էր Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում տարածել իր տիրակալությունը, սակայն պարտվեց: Այսօր նրան մտահոգում են իր հեղինակազրկումը և աշխարհի հակումը դեպի բազմաբևեռականություն »:

Անդրադառնալով Սիրիայի և Իրաքի ճգնաժամերին, նա հավաստել է.«Եթե չլիներ ԻԻՀ-ը, ապա այսօր Իրաքը և Սիրիան լինելու էին ահաբեկիչների ձեռքում»:

«Իրանի, Ռուսաստանի և Հեզբոլլահի կոալիցիան  հաջողել է Սիրիայում : Իրանն այսօր դառնում է տարածաշրջանային ուժ»ասել է գեներալ-մայոր Սաֆավին: