Գեներալ-մայոր Սաֆավի.«Ասիայի արևմուտքում ԱՄՆ քաղաքականությունները ձախողել են»
Նոյեմբեր 08, 2017 15:05 Asia/Tehran
ԻԻՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարի օգնական և ավագ խորհրդականն ասել է.« Ասիայի արևմուտքում ԱՄՆ քաղաքականությունները ձախողել են : Ամերիկացիները խոստավանում են, որ կորցրել են իրենց հեղինակությունը»:
Գեներալ-մայոր Սեյյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին ասել է.«ԱՄՆ-ը փորձում էր Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում տարածել իր տիրակալությունը, սակայն պարտվեց: Այսօր նրան մտահոգում են իր հեղինակազրկումը և աշխարհի հակումը դեպի բազմաբևեռականություն »:
Անդրադառնալով Սիրիայի և Իրաքի ճգնաժամերին, նա հավաստել է.«Եթե չլիներ ԻԻՀ-ը, ապա այսօր Իրաքը և Սիրիան լինելու էին ահաբեկիչների ձեռքում»:
«Իրանի, Ռուսաստանի և Հեզբոլլահի կոալիցիան հաջողել է Սիրիայում : Իրանն այսօր դառնում է տարածաշրջանային ուժ»ասել է գեներալ-մայոր Սաֆավին:
Պիտակ