Անսարալլահը հերքեց Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռի կապակցությամբ հայտարարությունները
Եմենի Անսարալլահ շարժումը հերքել է ԱՄՆ-ի ու Արաբիայի այն հայտարարությունը, թե ավելի վաղ Արաբիայի մայրաքաղաք Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռն Իրանի արտադրությունն է եղել:
Սանաայից «Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդման համաձայն՝ Եմենի բանակի և Անսարալլահի միավորված ուժերի խոսնակ Ազիզ Ռաշեդը կիրակի օրը հայտարարել է. «Նոյեմբերի 4-ին Ռիադի մերձակայքում հայտնաբերված հրթիռը Եմենի արտադրությունն է եղել»:
«ԱՄՆ-ն ու Արաբիան հասարակական կարծիքը Եմենում իրենց ոճրագործություններից շեղելու և Իրանի դեմ ճնշումները խստացնելու նպատակով պնդում են, որ հրթիռն իրանական է եղել»,-հավելել է Ազիզ Ռաշեդը:
Ռաշեդը միևնույն ժամանակ նշել է, որ եթե հանուն Եմենի ժողովրդի պաշտպանության Անսարալլահը որևէ այլ երկրից ռազմավարական զենքեր ձեռք բերելու հնարավորություն ունենա, մի պահ անգամ չի տատանվի:
Եմենի դեմ Արաբիայի ու մի քանի այլ երկրների ոտնձգությունից 2.5 տարի անց ու չնայած այդ ոտնձգության հանդեպ ԱՄՆ-ի ցուցաբերած հովանավորությանը, Եմենի բանակի ու Անսարալլահ շարժման ուժերը վերահսկում են այդ երկրի տարածքների գլխավոր բաժինն, այդ թվում Սանան: