Սաուդյան Արաբիան ձգտում է նորմալացնել Իսրայելի հետ արաբական երկրների հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76118-Սաուդյան_Արաբիան_ձգտում_է_նորմալացնել_Իսրայելի_հետ_արաբական_երկրների_հարաբերությունները
Լիբանանյան աղբյուրները գաղտնի փաստաթուղթ են բացահայտել Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու Սաուդյան արքայազների ջանքերի, պաղեստինցի փախստականների հայրենիք վերադառնալու իրավունքները չեղարկելու և Երուսաղեմի հարցին միջազգային բնույթ հաղորդելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2017 08:23 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան ձգտում է նորմալացնել Իսրայելի հետ արաբական երկրների հարաբերությունները

Լիբանանյան աղբյուրները գաղտնի փաստաթուղթ են բացահայտել Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու Սաուդյան արքայազների ջանքերի, պաղեստինցի փախստականների հայրենիք վերադառնալու իրավունքները չեղարկելու և Երուսաղեմի հարցին միջազգային բնույթ հաղորդելու կապակցությամբ:

Լիբանանի Ալ-Ախբար օրաթերթի տեղեկացմամբ, հղում կատարելով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ Բեն Սալմանին հղած արտգործնախարար Ադել Ալ-Ջոբայրի գաղտնի նամակին, բացահայտվել է, որ Ալ-Ջոբայրը խորհուրդներ ու առաջարկություններ է արել «ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործակցություն» համաձայնագրի շրջանակում Սաուդյան Արաբիա-Իսրայել հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ:

Առաջին անգամ հրապարակված այս փաստաթուղթը  հաստատում է անցած մայիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած ուղևորությունից մինչ այսօր, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի միջև խաղաղության դաշինք կնքելու Վաշինգտոնի ջանքերը և սաուդցի ու սիոնիստ պաշտոնատարների միջև կայացած հանդիպումները:

Այդ փաստաթուղթը նաև քողազերծում է լիազորությունների ծավալը, որ Ռիադը մտադիր է Պաղեստինի հարցով ներկայացնել Իսրայելին և թուլացնել դիմադրության առանցքը, հատկապես Լիբանանի Հեզբոլլահը: