ԱՀԿ-ն ազդարարեց Եմենում դիֆթերիայի տարածման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76154-ԱՀԿ_ն_ազդարարեց_Եմենում_դիֆթերիայի_տարածման_կապակցությամբ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի օրն ազդարարեց Եմենում դիֆթերիա հիվանդության տարածման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2017 04:08 Asia/Tehran
  • ԱՀԿ-ն ազդարարեց Եմենում դիֆթերիայի տարածման կապակցությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի օրն ազդարարեց Եմենում դիֆթերիա հիվանդության տարածման կապակցությամբ:

Դիֆթերիան սուր վարակիչ, համաճարակային հիվանդություն է, որը բարդություններ է առաջացնում մարդու շնչառական համակարգում: Հիվանդությունն առաջացնում է կոկորդացավ, ջերմություն և հազ, իսկ խրոնիկ դեպքերում կարող է սրտամկանային ու երիկամային հիվանդությունների և ձեռքերի ու ոտքերի անդամալուծության հանգեցնել:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՀԿ  խոսնակ Քրիստիան Լինդմիերն ահազանգելով Եմենում դիֆթերիայի տարածման կապակցությամբ, հայտարարել է, որ մինչև նոյեմբերի 8-ը, դիֆթերիայի 118 դեպք է գրանցվել:

Նշելի է,որ Եմենի դեմ Արաբիայի հարձակումների հետևանքոով, Եմենի  ենթակառուցվածքները, հատկապես ջրամատակարարման ցանցը ոչնչանում են, ինչը խոլերայի տարածման պատճառ է դառնում:

Մինչ այժմ ավելի քան 2200 եմենցիներ խոլերայի հետևանքով մահացել են:

ԱՀԿ  զեկույցի համաձայն՝ մինչ այժմ Եմենի ավելի քան 870 հազար քաղաքացիներ վարակվել են այդ հիվանդությամբ: