Սիրիայում ճգնաժամ հարուցելու նպատակը տարածաշրջանի երկրներին զարգացումից հետ պահելն է
Երեքշաբթի երեկոյան Սիրիայի նախագահն ասել է .«Սիրիայում ճգնաժամ հարուցելու նպատակը տարածաշրջանի երկրներին հետ պահելն է»:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսում կայացած «Ամերիկա-սիոնիստական կոալիցիայի դեմ պայքարի և Պաղեստինի ժողովրդի դիմադրության պաշտպանության» համագումարում, Բաշար Ասադն ասել է.«Թշնամիները ցանկանում են տարածաշրջանի երկրները ծառայեցնել ԱՄՆ ղեկավարությամբ մեծ երկրների ֆինանսական հաստատությունների շահերին»:
Համագումարին մասնակցել են Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի, Եմենի, Հորդանանի, Եգիպտոսի, Իրաքի, Ալժիրի, Բահրեյնի և Մավրիտանիայի ազգային դեմքեր ու կուսակցությունների ներկայացուցիչներ: Համագումարն իր աշխատանքը շարունակելու է նաև չորեքշաբթի օրը:
Սիրիական ուժերը Դիմադրության առանցքի օգնությամբ, վերջին ամիսներին ծանր վնասներ են պատճառել ահաբեկիչներին: