Թուրքական օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքը
Մարտ 10, 2016 08:33 Asia/Tehran
Թուրքիայի օդային ուժերը հարվածներ են հասցրել հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքական ռազմական ինքնաթիռները ռումբեր են նետել Քանդիլ և Զահո շրջաններում քուրդ զինյալների ճամբարների վրա: Նշվում է, որ մի քանի տասնյակ քուրդ զինյալ սպանվել է:
orer.am
10/3/2016
Պիտակ