ԿԽՄԿ. Եմենի շրջափակումը խթանում է խոլերայի համաճարակի տարածմանը
ԿԽՄԿ-ն ուրբաթ օրը հայտարարեց, որ Սաուդյան ռեժիմի կողմից Եմենի շրջափակման շարունակվելը խթանում է Եմենում խոլերայի համաճարակի տարածմանը:
ԿԽՄԿ-ի հայտարարության համաձայն՝ Եմենի Հադիդա, Սաըդա և Թաըզ քաղաքներում վերջին օրերին վառելիքի պակասի պատճառով անջատվել են ջրի ու կոյուղու համակարգերը, ինչն առվել սրել է երեք քաղաքներում խոլերայի տարածման վտանգը:
Եմենի դեմ Արաբիայի հարձակումները շարունակվելով ու այդ երկրի ենթակառուցվածքների, հատկապես ջրամատակարարման ցանցի ոչնչացմամբ, խոլերան այդ երկրում տարածվում է մեծ թափով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ մինչ այսօր առնվազն 2200 եմենցի խաղաղ բնակիչներ մահացել են խոլերայից, իսկ մինչ այսօր Եմենում գրանցվել է այդ հիվանդության ավելի քան 870 հազար դեպք:
Սաուդյան Արաբիան, Եմենի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին իշխանության վերադարձնելու նպատակով, 2015 թվականի մարտից ԱՄՆ-ի հովանավորությամբ Եմենին ռազմական ոտնձգության և ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկել:
Այս ռազմական ոտնձգության հետևանքով մինչ այսօր ավելի քան 13000 եմենցիներ զոհվել, տասնյակ հազարավոր վիրավորվել ու միլիոնավոր ուրիշներ տարհանվել են: