ՌԴ օդուժի ռմբակոծիչները հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» օբյեկտներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76397-ՌԴ_օդուժի_ռմբակոծիչները_հարվածներ_են_հասցրել_Իսլամական_պետության_օբյեկտներին
ՌԴ օդուժի Ту-22М3 մակնիշի 6 ռմբակոծիչներ հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ սիրիական Բու-Քեմալ շրջանում գտնվող օբյեկտներին: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2017 09:52 Asia/Tehran
  • ՌԴ օդուժի ռմբակոծիչները հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» օբյեկտներին

ՌԴ օդուժի Ту-22М3 մակնիշի 6 ռմբակոծիչներ հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ սիրիական Բու-Քեմալ շրջանում գտնվող օբյեկտներին: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ռուսաստանցի զինվորականները նշել են, որ ռմբակոծիչները ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, ռազմական տեխնիկան եւ զինամթերքը:

«Բոլոր թիրախների ոչնչացումը հաստատվել է օբյեկտիվ վերահսկողության միջոցների կողմից», – ասվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Ту-22М3 ռմբակոծիչներին ուղեկցել են Су-30СМ կործանիչները, որոնք տեղակայված են Լաթաքիա նահանգի Հմեյնիմ ավիաբազայում:

Մինչ այդ, ռուսաստանյան ռմբակոծիչներն այդ շրջանում նմանատիպ հարվածներ են հասցրել նաեւ նոյեմբերի 15-ին եւ 17-ին:

 galatv.am/