ՌԴ օդուժի ռմբակոծիչները հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» օբյեկտներին
ՌԴ օդուժի Ту-22М3 մակնիշի 6 ռմբակոծիչներ հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ սիրիական Բու-Քեմալ շրջանում գտնվող օբյեկտներին: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ռուսաստանցի զինվորականները նշել են, որ ռմբակոծիչները ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, ռազմական տեխնիկան եւ զինամթերքը:
«Բոլոր թիրախների ոչնչացումը հաստատվել է օբյեկտիվ վերահսկողության միջոցների կողմից», – ասվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում:
Ту-22М3 ռմբակոծիչներին ուղեկցել են Су-30СМ կործանիչները, որոնք տեղակայված են Լաթաքիա նահանգի Հմեյնիմ ավիաբազայում:
Մինչ այդ, ռուսաստանյան ռմբակոծիչներն այդ շրջանում նմանատիպ հարվածներ են հասցրել նաեւ նոյեմբերի 15-ին եւ 17-ին:
galatv.am/