Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի միջամտությունները տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76409-Էրդողանը_քննադատել_է_ԱՄՆ_ի_միջամտությունները_տարածաշրջանում
Թուրքիայի նախագահը քննադատելով ԱՄՆ-ի միջամտությունները տարծաշրջանում ասել է. «Թուրքիան Իրաքի հյուսիսային Ղանդիլի տարածքում կպայքարի ահաբեկչական խմբերի դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2017 13:30 Asia/Tehran
  • Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի միջամտությունները տարածաշրջանում

Թուրքիայի նախագահը քննադատելով ԱՄՆ-ի միջամտությունները տարծաշրջանում ասել է. «Թուրքիան Իրաքի հյուսիսային Ղանդիլի տարածքում կպայքարի ահաբեկչական խմբերի դեմ»:

Թուրքական TRT հեռուստակայանի հաղորդման համաձայն՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ընթացքում  ասել է. «Ամերիկացիները խոչընդոտ են առաջացնում տարածաշրջանի խնդիրների կարգավորման ուղղությամբ»:

«Այն պետությունները, որոնք հայտարարում են,  թե պայքարում են ԻԼԻՊ-ի դեմ, իրականում իրենք են ստեղծել և հովանավորում ԻԼԻՊ-ին, իսկ Սիրիայի դեմոկրատական միության կուսակցության  հարցով ԱՄՆ-ի կողմից տված խոստումների չկատարելը հուսահատեցրել է Թուրքիային».- հավելել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն ասել է. «Սիրիայի ճգնաժամը սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը չի կատարել իր տված խոստումները և Թուրքիան պատրաստ չի Սիրիայի Հալեպ նահանգի Աֆրին քաղաքում  նման իրավիճակի ստեղծվելուն»:

Թուրքիան բազմիցս բողոքել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերի սպառազինման քայլի դեմ: