ՀԱՄԱՍ.«Պաղեստինի դիմադրության ու Հեզբոլլահի ճակատագրերն ընդհանուր են»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76481-ՀԱՄԱՍ._Պաղեստինի_դիմադրության_ու_Հեզբոլլահի_ճակատագրերն_ընդհանուր_են
Հակադարձելով Լիբանանի Հեզբոլլահի դեմ Արաբական երկրների Լիգայի վերջին հայտարարությանը, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահի տեղակալն ասել է.«Պաղեստինի Դիմադրության և Լիբանանի Հեզբոլլահի ճակատագրերը հանգուցված են»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 20, 2017 17:49 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ.«Պաղեստինի դիմադրության ու Հեզբոլլահի ճակատագրերն ընդհանուր են»

Հակադարձելով Լիբանանի Հեզբոլլահի դեմ Արաբական երկրների Լիգայի վերջին հայտարարությանը, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահի տեղակալն ասել է.«Պաղեստինի Դիմադրության և Լիբանանի Հեզբոլլահի ճակատագրերը հանգուցված են»:

Մուսա Աբու Մազրուղն ասել է.«Պաղեստինյան խմբերի բանակցության օրակարգում Լիբանանի Հեզբոլլահին ահաբեկիչ անվանելու արաբական որոշ երկրների դիրքորոշման դեմ պայքարելն է: Արաբների քաղաքական դիրքորոշումը պետք է կենտրոնացած լինի Պաղեստինի և Երուսաղեմի վրա»:

Արաբական երկրների ԱԳ նախարարները կիրակի օրը Արաբիայի պահանջով և առանց Կատարի, Լիբանանի, Սիրիայի, Իրաքի , Ալժիրի և Օմանի մասնակցության Կահիրեում գումարած նիստի ավարտին հրապարակած հաղորդագրույունում, սիոնիստական ու թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարում առանցքային դեր ունեցած Հեզբոլլահը ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն: 

Դա այն դեպքում, երբ Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլը հայտարարել է.«Հեզբոլլահը և Դիմադրությունը Լիբանանի ժողովրդի կարևոր մասնիկն են»: