Մահմուդ Աբբաս.«Իսրայելի նպատակը իսլամական ու քրիստոնեական արժեքների ոչնչացումն է»
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարը Իսրայելին մեղադրել է իսլամական ու քրիստոնեական արժեքների կործանման համար ջանքեր գործադրելու մեջ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, երկուշաբթի օրը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Զ-ի հետ Մադրիդում կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իսրայելի կողմից Երուսաղեմում իսլամական ու քրիստոնեական սրբությունների նկատմամբ ոտնձգությունների ավելացմանը, Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասն ասել է.«Քրիստոնեական ու իսլամական սրբությունները ոչ մի նշանակություն չունեն Իսրայելի համար»:
«Իսրայելը ձգտում է փոփոխության ենթարկել Երուսաղեմի ինքնություն ու բնակչության հյուսվածքը և այդ նպատակի իրականացման համար պաղեստինյան տարածքներում ոչնչացրել քրիստոնեական ու իսլամական պատմական կոթողները»,- հավաստել է Աբբասը:
Դոնալդ Թտամփի Սպիտակ Տուն մտնելուց հետո Իսրայելի կողմից պաղեստինցիների ու նրանց սրբավայրերի դեմ հանցագործություններն աճել են: