Նոյեմբեր 22, 2017 08:12 Asia/Tehran
  • Պուտին. Սիրիայի տարածքի 98 տոկոսը վերահսկվում է  բանակի  կողմից

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի տարածքի 98 տոկոսը վերահսկվում է  այդ երկրի պետական զինված ուժերի կողմից և ահաբեկիչների դեմ լիարժեք հաղթանակը մոտ է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը Սոչի նավահանգստում Չեխական Հանրապետության նախագահ Միլուշ Զեմանի հետ հանդիպման ժամանակ զրուցել է երկկողմ համագործակցության ու միջազգային մի շարք կարևոր հարցերի, մասնավորապես Սիրիայի հարցի շուրջ:

Չեխական Հանրապետության նախագահն անդրադառնալով ահաբեկիչների դեմ Սիրիայի իշխանության տարած հաղթանակին, ասել է. «Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նվաճեց այս հաղթանակը և նա այդ երկրի ընտրյալ ու ժողովրդավար նախագահն է»:

Հանդիպման ժամանակ Պուտինն ընդգծել է. «Սիրիայի որոշ կետերում դեռ առկա են ահաբեկչության կիզակետերը, սակայն Ռուսաստանի ավիատիեզերային ուժերի, Սիրիայի բանակի ու նրա դաշնակիցների ջախջախիչ հարվածներով ահաբեկիչները ոչնչանալու են»:

 

Պիտակ