Հալեպում բացվել Է Խան ալ Ջումրուք պատմական շուկան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76627-Հալեպում_բացվել_Է_Խան_ալ_Ջումրուք_պատմական_շուկան
Զինյալներից սիրիական Հալեպի ազատագրումից հետո առաջին անգամ քաղաքի հին մասում բացվել Է Խան ալ Ջումրուք պատմական փակ շուկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Նոյեմբեր 22, 2017 10:10 Asia/Tehran
  • Հալեպում բացվել Է Խան ալ Ջումրուք պատմական շուկան

Զինյալներից սիրիական Հալեպի ազատագրումից հետո առաջին անգամ քաղաքի հին մասում բացվել Է Խան ալ Ջումրուք պատմական փակ շուկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խան ալ Ջումրուքը, որը Հալեպի ամենախոշոր շուկաներից մեկն Է, կառուցվել Է 16- րդ դարում: Այժմ շուկայի առանձին կամարների տակ երեւում են այն հրդեհների հետքերը, որոնք բռնկել Էին պայթյունների պատճառով: Շուկայի բացումն իսկական տոն Է դարձել՝ երաժշտությամբ, պարերով եւ հանդիսավոր կերպով մուտքի ժապավենը կտրելով: Վերականգնման եւ վերակառուցման տեղական կոմիտեի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել Է, որ «ահաբեկիչները փորձում Էին երկրի երեսից ջնջել այդ շուկան, որը պատմական մեծ արժեք ունի»: «Այս շուկայում գտնվում Է 107 խանութ, որոնցից հարյուրն այսօր արդեն բաց են: Բայց մենք զանգահարում ենք արտասահմանում գտնվող մարդկանց, որպեսզի նրանք վերադառնան եւ վերաբացեն իրենց խանութները»,-ասել Է նա: Հագուստից բացի, այստեղ վաճառվում են զարդեր, գործվածքներ, գորգեր, պայուսակներ, թխվածք, քաղցրավենիք, Հալեպի նշանավոր բնական օճառը եւ բազմաթիվ այլ ապրանքներ: Բացման օրը շուկա են այցելել հարյուրավոր մարդիկ: Ինչպես նշել Է տուրօպերատոր Վասիմ Մարդինին, շուկայի բացումը կարեւոր իրադարձություն Է բիզնեսի համար: «Մենք նաեւ փող ենք ներդնում շուկաների վերաբացման գործում, դա շահավետ Է բոլորին: Այստեղ կգան բազմաթիվ զբոսաշրջիկներ, ե՛ւ առեւտրականները գոհ կլինեն, ե՛ւ տուրիստական ինդուստրիան կսկսի վերելք ապրել»,- պարզաբանել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am