ԱՄՆ-ն ցանկանում է Սիրիայի հյուսիսում կառավարման նոր մարմին ստեղծել
ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են Սիրիայի հյուսիսում նոր տեղային կառավարման մարմին ստեղծել, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
ԱՄՆ-ն հույս ունի օգտագործել հյուսիսային Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայությունը ճնշում գործադրելու համար Սիրիայի նախագահ Բաշար Ասադին զիջումների գնալ Ժնևում կայանալիք բանակցություններում:
Հաղորդվում է, որ Սիրիայից ԱՄՆ-ի կտրուկ հեռանալը կարող է օգնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ամբողջապես իր վերահսկողության տակ վերցնել Սիրիայի ողջ տարածքը և երաշխավորել նրա քաղաքական հաջողությունը:
ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է պահպանել ամերիկյան զորքերի ներկայությունը հյուսիսային Սիրիայում, որտեղ ամերիկացիները մարզել են և օգնել «Սիրիայի դեմոկրատական ուժերին» «Իսլամական պետության» դեմ պայքարում, և այդ տարածքներում բացի Ասադի կառավարությունից նոր տեղային կառավարման մարմին ստեղծել:
tert.am/