Նոյեմբեր 27, 2017 04:58 Asia/Tehran
  • Արաբիան հանձնվելով միջազգային ճնշումներին, թույլ է տվել օժանդակություններ տեղափոխող նավի մուտքը Եմեն

Եմենի արևմուտքում գտնվող Ալ-Հուդայդա նավահանգիստը վերաբացելու համար միջազգային հանրության կողմից Արաբիայի վրա գործադրված ճնշումների արդյունքում, հումանիտար օժանդակություններ փոխադրող առաջին նավը խարիսխ նետեց այդ նավահանգստում:

Համաձայն «Ռոյտերզ» լրատվական գործակալության կիրակի օրը կատարած հաղորդման, Ալ-Հուդայդա նավահանգստում խարիսխ նետած նավը 5500 տոննա ալյուր է փոխադրում: Հաղորդումների համաձայն՝ արդեն  մի քանի շաբաթ  Ալ-Հուդայդա նավահանգիստն Ալե Սաուդի ռեժիմի կատարյալ շրջափակման տակ է գտնվում:

Կարմիր ծովի նավահանգիստների հաստատության տնօրեն Աբուբաքր Էսհաղն ասել է. «Միայն մեկ նավի մուտքը Ալ-Հուդայդա նավահանգիստ բավարար չէ և մենք պահանջում ենք բոլոր շրջափակումների վերացումն ու առևտրական նավերի մուտքի թույլատրումը»:

Ալե Սաուդի ռեժիմը նոյեմբերի 6-ից  փակել է Եմենի օդային, ծովային ու ցամաքային հասանելիության բոլոր ուղիները: Ի հետևումն փրկարարական գործողությունների համար դյուրություններ ստեղծելու կապակցությամբ ՄԱԿ-ի պնդումների և Ալ-Հուդայդաի ու Ալ-Սալիֆի նավահանգիստներն ու Սանըայի օդանավակայանը վերաբացելու կապակցությամբ սաուդական ոտնձգող կոալիցիայի հայտարարության, որոշված էր, որ սննդամաթերք փոխադրող նավերը նոյեմբերի 20-ին Ալ-Հուդայդա նավահանգիստ ժամանեին:

Եմենի Ալ-Հուդայդաի նահանգապետ Հասան Ահմեդ Ալ-Հաիջը բազմիցս հայտարարել է, որ ափամերձ այդ նահանգի բնակչությունը, սաուդական ռեժիմի կողմից գործադրված շրջափակման հետևանքով ստեղծված տնտեսական ու առողջապահական ծանր պայմանների պատճառով, հոգեվարքի մեջ է գտնվում: 

Պիտակ