Սիրիայում խաղաղ քաղաքացիների շրջանում զոհերի մասին հաղորդումները հերքվել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77121-Սիրիայում_խաղաղ_քաղաքացիների_շրջանում_զոհերի_մասին_հաղորդումները_հերքվել_են
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայի Դեյր-Էլ-Զորում այդ երկրի ուժերի ավիահարվածների ընթացքում խաղաղ քաղաքացիների շրջանում զոհերի մասին հաղորդումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2017 04:02 Asia/Tehran
  • Սիրիայում խաղաղ քաղաքացիների  շրջանում զոհերի  մասին հաղորդումները հերքվել են

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայի Դեյր-Էլ-Զորում այդ երկրի ուժերի ավիահարվածների ընթացքում խաղաղ քաղաքացիների շրջանում զոհերի մասին հաղորդումները:

Համաձայն «Ռաշա Թուդեյ» հեռուստակայանի հաղորդման, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ, հայտարարել է. «Սիրիայի Դեյր-Էլ-Զոր նահանգի Ալ-Շաֆա գյուղի դեմ հարձակման համար այդ երկրի օդուժի ինքնաթիռները չեն օգտագործվել»:

Նախարարությունն ընդգծել է, որ Սիրիայոմ ռմբակոծում է միայն բնակելի տարածքներից դուրս գտնվող միջազգային ահաբեկչական խմբերի դիրքերը:

«Սիրիայում ահաբեկիչների կենտրոնացման վայրերի մասին բոլոր տեղեկությունները քննարկվում ու վերլուծվում են»,-ընդգծված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հերքել է Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության կողմից ներկայացված մեղադրանքները:

Արևմտյան որոշ ԶԼՄ-ներ կիրակի օրը հղում կատարելով Բրիտանիայում հաստատված Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությանը հայտարարեցին, որ Սիրիայի Դեյր-Էլ-Զորի Ալ-Շաֆա գյուղում Ռուսաստանի օդուժի իրականացրած ավիահարվածի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ քաղաքացիներ: