Դամասկոսը քննադատել է քիմիական հարձակումը քննարկող կոմիտեի դիրքորոշումը
Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Ալ-Մեղդադը քննադատելով Սիրիայում իրականացված քիմիական հարձակման կապակցությամբ միջազգային կոմիտեի և քիմիական զենքերի չտարածման կազմակերպության գործունեությունն այդ երկրում, կոչ է արել նոր հետաքննության անցկացնել այդ դեպքի կապակցությամբ:
Նիդերլանդների Հաագայում կայացած քիմիական զենքերի չտարածման կազմակերպության 22-րդ նստաշրջանում Ֆեյսալ Մեղդադն անհիմն է համարել Սիրիայում իրականացված քիմիական հարձակման կապակցությամբ միջազգային կոմիտեի ներկայացրած զեկույցը և ասել է, որ Դամասկոսի դեմ հնչեցրած մեղադրանքները միտում ունեն հեղինակազրկել Սիրիայի կառավարությանը և ճնշում գործադրել Սիրիայի վրա: Այս մասին հաղորդում է ԻՍՆԱ-ն:
Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Ալ-Մեղդադը հավելել է.-«Սիրիան դեմ է քիմիական զենքերի օգտագործմանը և այն համարում է անօրինական քայլ»:
Ֆեյսալ Ալ-Մեղդադն ընդգծելով որ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի քիմիական զենքերի օգտագործումն արգելելու ուղղությամբ: Նա հավելել է.-«Դա միայն այն դեպքում կարող է իրագործվել, երբ Իսրայելը ևս միանա քիմիական զենքերի չտարածման կազմակերպությանը»:
Ֆեյսալ Ալ-Մեղդադը հավելել է.-«Աշխարհում լարվածություն տարածելու և ահաբեկչական խմբերին հովանավորելու քաղաքականութան հետևանքով է, որ այսօր ահաբեկչական խմբերը համարձակվել են օգտագործել քիմիական զենքեր»: