Դամասկոսը քննադատել է քիմիական հարձակումը քննարկող կոմիտեի դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77153-Դամասկոսը_քննադատել_է_քիմիական_հարձակումը_քննարկող_կոմիտեի_դիրքորոշումը
Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Ալ-Մեղդադը քննադատելով Սիրիայում իրականացված քիմիական հարձակման կապակցությամբ միջազգային կոմիտեի և քիմիական զենքերի չտարածման կազմակերպության գործունեությունն այդ երկրում, կոչ է արել նոր հետաքննության անցկացնել այդ դեպքի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2017 09:54 Asia/Tehran
  • Դամասկոսը քննադատել է քիմիական հարձակումը քննարկող կոմիտեի դիրքորոշումը

Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Ալ-Մեղդադը քննադատելով Սիրիայում իրականացված քիմիական հարձակման կապակցությամբ միջազգային կոմիտեի և քիմիական զենքերի չտարածման կազմակերպության գործունեությունն այդ երկրում, կոչ է արել նոր հետաքննության անցկացնել այդ դեպքի կապակցությամբ:

Նիդերլանդների Հաագայում կայացած  քիմիական զենքերի չտարածման կազմակերպության 22-րդ նստաշրջանում Ֆեյսալ Մեղդադն անհիմն է համարել  Սիրիայում իրականացված քիմիական հարձակման կապակցությամբ միջազգային կոմիտեի ներկայացրած զեկույցը և ասել է, որ Դամասկոսի դեմ հնչեցրած մեղադրանքները միտում ունեն հեղինակազրկել Սիրիայի կառավարությանը և ճնշում գործադրել Սիրիայի վրա: Այս մասին հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Ալ-Մեղդադը հավելել է.-«Սիրիան դեմ է քիմիական զենքերի օգտագործմանը և այն համարում է անօրինական քայլ»:

Ֆեյսալ Ալ-Մեղդադն ընդգծելով որ  միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի քիմիական զենքերի օգտագործումն արգելելու ուղղությամբ: Նա հավելել է.-«Դա  միայն այն դեպքում կարող է իրագործվել, երբ Իսրայելը ևս միանա քիմիական զենքերի չտարածման կազմակերպությանը»:

Ֆեյսալ Ալ-Մեղդադը հավելել է.-«Աշխարհում լարվածություն տարածելու և ահաբեկչական խմբերին հովանավորելու քաղաքականութան հետևանքով է, որ այսօր ահաբեկչական խմբերը համարձակվել են օգտագործել քիմիական զենքեր»: