Սիրիայի բանակցող պատվիրակությունը վաղը կմեկնի Ժնև
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77217-Սիրիայի_բանակցող_պատվիրակությունը_վաղը_կմեկնի_Ժնև
Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Սիրիական բանակցող պատվիրակությունը չորեքշաբթի օրը կմեկնի Շվեյցարիայի Ժնև քաղաք, մասնակցելու սիրիական-սիրիական ձևաչափով բանակցությունների 8-րդ փուլին»:
(last modified 2025-12-20T16:00:41+00:00 )
Նոյեմբեր 28, 2017 19:22 Asia/Tehran
  • Սիրիայի  բանակցող պատվիրակությունը վաղը կմեկնի Ժնև

Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Սիրիական բանակցող պատվիրակությունը չորեքշաբթի օրը կմեկնի Շվեյցարիայի Ժնև քաղաք, մասնակցելու սիրիական-սիրիական ձևաչափով բանակցությունների 8-րդ փուլին»:

Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, այդ երկրի ԱԳ նախարարության մի պաշտոնական աղբյուր հայտարարել է. «Սիրիայի ու Ռուսաստանի միջև սեղմ բանակցություններից հետո, Դամասկոսը որոշեց մասնակցել սիրիական-սիրիական ձևաչափով բանակցություններին»:

Ըստ հաղորդման՝ սիրիական պատվիրակությունը նախագահում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ Ջաաֆարին: 

Նախատեսված էր, որ նոյեմբերի 28-ին տեղի ունենա  Սիրիայի հարցով բանակցությունների 8-րդ փուլը, բայց սիրիական բանակցող պատվիրակությունը հետաձգեց իր այցը Ժնև:

Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի կունենա սիրիական խմբերի ազգային երկխոսությունը:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան ընդգծել է.«Ժնևյան բանակցությունները պետք է տեղի ունենան առանց որևէ նախապայմանի»: