Սիրիայի հայ պատգամավորը ներկայացրել է պատերազմից հետո երկրում տիրող իրավիճակը
Դեկտեմբեր 03, 2017 08:38 Asia/Tehran
Միացյալ Թագավորության Լորդերի պալատի ներկայացուցիչները Սիրիայի խորհրդարանում, ինչպես նաև հայ պատգամավոր Նորա Արիսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև հայկական համայնքի ներկա վիճակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լորդերի պալատի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում են Սիրիայի վերականգնմանն ու իրավիճակին, անվտանգության վերահաստատմանը: Արիսյանի խոսքով, անդրադարձ է կատարվել նաև հայկական համայնքին:
Հայ պատգամավորը բրիտանացի խորհրդարանականներին ներկայացրել է, որ Սիրիայի պատերազմի ընթացքում մեծ թվով եկեղեցիներ և դպրոցներ են քանդվել, սակայն այժմ տարվում են դրանց վերականգնման աշխատանքները:
armedia.am/
Պիտակ