Գաբրիել. Եմենը դիմագրավում է ներկա աշխարհում հումանիտար ամենածանր աղետը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77739-Գաբրիել._Եմենը_դիմագրավում_է_ներկա_աշխարհում_հումանիտար_ամենածանր_աղետը
Գերմանիայի ԱԳ նախարարը Եմենում տիրող իրավիճակը ներկա աշխարհում հումանիտար ամենածանր աղետն է անվանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2017 04:06 Asia/Tehran
  • Գաբրիել. Եմենը դիմագրավում է ներկա աշխարհում հումանիտար ամենածանր աղետը

Գերմանիայի ԱԳ նախարարը Եմենում տիրող իրավիճակը ներկա աշխարհում հումանիտար ամենածանր աղետն է անվանել:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Զիգմար Գաբրիելը երկուշաբթի օրն ընդգծել է. «ԵՄ-ն ու ԱՄՆ-ն Եմենի աղետալի վիճակի վերացման համար որևէ քայլ պիտի ձեռնարկեն»:

«Եմենի ժողովրդին հումանիտար օժանդակությունների փոխանցման հարցը պետք է քննարկվի ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից»,-հավելել է  Գերմանիայի ԱԳ նախարարը:

 Սննդի համաշխարհային ծրագիրն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի մանուկների պաշտպանության հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին, ավելի վաղ համատեղ հաղորդագրությամբ հանդես գալով Արաբիայի գլխավորած ոտնձգող կոալիցիային կոչ էին արել վերջ տալ Եմենի շրջափակմանը:

Արաբիան ԱՄՆ-ի, Էմիրությունների և մի քանի այլ երկրների հովանավորությամբ 2015 թվականի մարտից հարձակման և միևնույն ժամանակ ցամաքային, ծովային ու օդային շրջափակման է ենթարկել Եմենը: