Նեթանյահուին զայրացրել է Թրամփի որոշման նկատմամբ համաշխարհային քննադատությունը
Սիոնիստական ռեժիմի վարչապետը զայրացել է եվրոպական երկրներից , քանի որ նրանք ընդդիմացել են Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ կառավարության որոշմանը:
ՄԱԿ-ի ԱԽ-ի 14 անդամ երկրներ, այդ թվում՝ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը աննախադեպ քայլի դիմելով, հայտարարել են, որ իրենց դեսպանատները Թել Ավիվից Ղոդս չեն փոխադրելու:
«Ֆարս» գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու Թրամփի որոշումը եվրոպական երկրների կողմից դատապարտվելուց հետո, դեկտեմբերի 10-ին, Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այդ երկրներին մեղադրել է կեղծիքի ու երկստանդարտ քաղաքականություն որդեգրելու մեջ:
ԵՄ ԱԳ նախարարների նիստին մասնակցելու նպատակով Փարիզ մեկնելուց առաջ, Նեթանյահուն ասել է.«Թել Ավիվը չի ընդունում , որ եվրոպական երկրները դատապարտել են Ղոդսի մասին ԱՄՆ որոշումը »:
Սիոնիստական ռեժիմի ղեկավարներն ավելի վաղ ևս բազմիցս ռեժիմի հետ կապեր ունեցող երկրներից պահանջել են իրենց դեսպանատները Ղոդս տեղափոխել, սակայն այդ երկրները չէին բավարարել այդ պահանջը:
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում ՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Էսմայիլ Հանիեն հինգշբաթի օրը զավթված տարածքներում ցույցեր անցկացնելու կոչ անելով, հայտնել էր 4-րդ ինթիֆադայի մեկնարկի և «Ցասումի օր» անցկացնելու մասին: