Էրդողան. Սիոնիստական ռեժիմն ահաբեկիչ ու մանկասպան է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78349-Էրդողան._Սիոնիստական_ռեժիմն_ահաբեկիչ_ու_մանկասպան_է
Թուրքիայի նախագահը Սիոնիստական ռեժիմին ահաբեկիչ ու մանկասպան է անվանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2017 04:15 Asia/Tehran
  • Էրդողան. Սիոնիստական ռեժիմն ահաբեկիչ ու մանկասպան է

Թուրքիայի նախագահը Սիոնիստական ռեժիմին ահաբեկիչ ու մանկասպան է անվանել:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Էրդողանը կիրակի երեկոյան Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ ասել է. «Անկարայի կառավարությունը թույլ չի տա, որպեսզի բռնազավթված Ղոդսն Իսրայելի մանկասպան ռեժիմի ձեռքն անցնի»:

«Պետք է դիմակայել բռնազավթված Ղոդսի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումներին»,-հավելել է Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը Սիոնիստական կեղծ ռեժիմի մայրաքաղաք ճանաչելով, իր համաձայնությունը տվեց ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք փոխադրվելուն և ստորագրեց այդ որոշումը գործադրման հանձնվելու հրամանագիրը: