Բաշար Ասադ.«Տնտեսական շրջափակմամբ Սիրիայում ավելի է սրվել մարդկային ճգնաժամը»
Սիրիայի նախագահն ասել է.«Սիրիայի ժողովրդի դեմ սահմանված տնտեսական շրջափակումը և ահաբեկիչների դեմ պայքարը այս երկրում մարդկային ողբերգության առավել սրման պատճառ է դարձել»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, երեքշաբթի օրը Կարմիր մահիկի և կարմիր խաչի միություններից կազմված միջազգային պատվիրակության հետ Դամասկոսում կայացած հանդիպման ընթացքում, Բաշար Ասադը հավելել է.«Սիրիայի կառավարությունն իր ողջ կարողությամբ ջանքեր է գործադրելու ահաբեկիչներից ստացած քաղաքացիների ցավերի ու տառապանքների նվազեցման ուղղությամբ»: «Այսօր Կարմիր մահիկի և Կրամիր խաչի հետ գործակցության ամրապնդումը Սիրիայի կառավարության գերկայություններից է», -շեշտել է Ասադը:
Երեքշաբթի օրը ՌԴ-ի վարչապետի օգնական Դմիտրի Ռոգոզինի գլխավորած տնտեսական պատվիրակության հետ հանդիպումից հետո Սիրիայի նախագահն ասել է.«Ահաբեկչության դեմ պայքարը դեռևս չի ավարտվել ու Սիրիայի կառավարությունը դեռ շարունակում է այդ երկրի մաքրագործումը»: