Դամասկոսը պահանջել Է ԱՄՆ¬ի եւ Թուրքիայի զորքերի դուրսբերումը Սիրիայից
Դամասկոսը պահանջում Է ԱՄՆ¬ի եւ Թուրքիայի զորքերն անհապաղ դուրս բերել Սիրիայից:
Այդ մասին դեկտեմբերի 22-ին հայտարարել Է Աստանայի բանակցություններում սիրիական կառավարական պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Պահանջում ենք անհապաղ այդ զորքերը Սիրիայից դուրս բերել առանց որեւիցե պայմանի»,ընդգծել Է նա: Ջաֆարին խոստացել Է, որ Դամասկոսը հնարավոր ամեն բան կանի Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի հաջողության համար, որը հունվարի 29-30-ը անցկացվելու Է Սոչիում: «Մենք մեր բոլոր ջանքերը կներդնենք, որպեսզի լավ նախապատրաստվենք Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին, ինչը հիմք կծառայի սիրիացիների միջեւ երկխոսության համար»,նշել Է Սիրիայի մշտական ներկայացուցիչը:
Armenpress.am