Գրոհայինները գնդակոծել են Դամասկոսի մոտ գտնվող փաստականների ճամբարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79537-Գրոհայինները_գնդակոծել_են_Դամասկոսի_մոտ_գտնվող_փաստականների_ճամբարը
Դամասկոսի մոտ գտնվող Արեւելյան Գուտայի շրջանում գործող գրոհայինների խմբավորումները խախտել են հրադադարի ռեժիմը եւ ականանետերից ականակոծել են Սիրիայի մայրաքաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարը, հաղորդում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2017 18:18 Asia/Tehran
  • Գրոհայինները գնդակոծել են Դամասկոսի մոտ գտնվող փաստականների ճամբարը

Դամասկոսի մոտ գտնվող Արեւելյան Գուտայի շրջանում գործող գրոհայինների խմբավորումները խախտել են հրադադարի ռեժիմը եւ ականանետերից ականակոծել են Սիրիայի մայրաքաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարը, հաղորդում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը:

Ականները պայթել են ճամբարի Էլ Իսկան թաղամասում, որի հետեւանքով վիրավորվել է առնվազն 5 մարդ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Բնակելի տներին զգալի վնաս է հասցվել:

Սիրիայի բանակը պատասխան կրակ է բացել գրոհայինների դիրքերի ուղղությամբ եւ ոչնչացրել մի քանի հրետանային կայանքներ:

Արեւելյան Գուտան ներառված է այն գոտու մեջ, որտեղ մայիսի 4-ի համաձայնագրով հրադադար է հաստատվել: հրադադարի երաշխավորնեն են Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան: Սիրիայի հրամանատարությունը հրադադարի մասին հայտարարել է հուլիսի 22-ին, սակայն զինված խմբավորումները այդ ընթացքում բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը:

News.am