Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի քրդերի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79671-Թուրքիայի_ռազմական_գործողությունը_Սիրիայի_քրդերի_դեմ
Թուրքիայում լույս տեսնող «Յենի Շաֆաղ» օրաթերթը գրել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական մոտալուտ գործողությունը չի սահմանափակվելու միայն Աֆրինի շրջանում:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Դեկտեմբեր 25, 2017 07:59 Asia/Tehran
  • Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի քրդերի դեմ

Թուրքիայում լույս տեսնող «Յենի Շաֆաղ» օրաթերթը գրել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական մոտալուտ գործողությունը չի սահմանափակվելու միայն Աֆրինի շրջանում:

Օրաթերթը գրել է, որ ակնկալվում է, որ Թուրքիայի բանակը Սիրիայի Ազատ բանակ խմբավորման մասնակցությամբ, ահաբեկչական խմբավորումների ներկայությունից մաքրելու է 170 կիլոմետր երկարությամբ տարածքը:

Գործողությունն սկսվելու է Ղալե Սամանի և Աֆրինի շրջանից և տասնյակ կիլոմետր տարածվում է Սիրիայի տարածքում:

Հալեպում գտնվող Աֆրին քաղաքը գտնվում է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման վերահսկողության տակ և Թուրքիայի կառավարությունը օրակարգում է դրել այդ քաղաքից հեռացնել քրդական ուժերին: