Սիրիայի տարհանվածները շարունակում են այդ երկիր վերադառնալ
ՄԱԿ-ը երեքշաբթի օրը հայտարարեց. «Լիբանանում հաստատված սիրիացի տարհանվածների թիվը 2014 թվականից ի վեր առաջին անգամ իջել է մեկ միլիոն հոգուց»:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի տարագիրների գերագույն կոմիսարիայի խոսնակ Լիզա Աբու Խալեդն ասել է. «Անցած նոյեմբերին անցկացված մարդահամարի համաձայն՝ Լիբանանի գաղթակայաններում բնակվում են 997 հազար 905 սիրիացի տարհանվածներ, մինչդեռ այդ թիվը 2014 թվականի ապրիլին գերազանցել էր մեկ միլիոնը»:
ՄԱԿ-ի տարագիրների գերագույն կոմիսարիայի խոսնակը Լիբանանում սիրիացի տարհանվածների թվի նվազումը պայմանավորել է նրանց Սիրիա վերադարձով կամ այլ երկրներ տեղափոխվելով:
«ՄԱԿ-ի գնահատումների համաձայն 2017 թվականին մի քանի հազար սիրիացի տարհանվածներ վերադարձել են իրենց երկիր»,-հավելել է ՄԱԿ-ի տարագիրների գերագույն կոմիսարիայի խոսնակը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ավելի քան 500 հազար սիրիացիներ վերադարձել են իրենց հայրենիքը: