Զավթված Պաղեստինում սաուդական պատվիրակության խորհրդակցությունները՝ դավաճանություն Պաղեստինի իդեալին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80049-Զավթված_Պաղեստինում_սաուդական_պատվիրակության_խորհրդակցությունները_դավաճանություն_Պաղեստինի_իդեալին
Սիոնիստական ԶԼՄ-ները հայտարարել են, որ զավթված Պաղեստին սաուդական ռեժիմի պաշտոնատարների այցերը և Սիոնիստական ու սաուդական ռեժիմների միջև հարաբերությունների կարգավորման շրջագծում սիոնիստ պաշտոնատարների հետ հանդիպումները հաճախակի են դարձել: ԶԼՄ-ներհ հաղորդման համաձայն՝ այս պահին սաուդական մի պատվիրակություն ուղևորվել է Իսրայել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2017 03:52 Asia/Tehran
  • Զավթված Պաղեստինում սաուդական պատվիրակության խորհրդակցությունները՝ դավաճանություն Պաղեստինի իդեալին

Սիոնիստական ԶԼՄ-ները հայտարարել են, որ զավթված Պաղեստին սաուդական ռեժիմի պաշտոնատարների այցերը և Սիոնիստական ու սաուդական ռեժիմների միջև հարաբերությունների կարգավորման շրջագծում սիոնիստ պաշտոնատարների հետ հանդիպումները հաճախակի են դարձել: ԶԼՄ-ներհ հաղորդման համաձայն՝ այս պահին սաուդական մի պատվիրակություն ուղևորվել է Իսրայել:

Լիբանանյան «Ալ-Մենար» հեռուստակայանի հինգշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, թվում է, որ Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլը սաուդական ռեժիմին չի արգելել շարունակել սիոնիստների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և Թել Ավիվի ու Ռիադի փոխադարձ շփումների քաղաքականությունը:

Սիոնիստ լրագրող Շամըուն Առանը հղում կատարելով սիոնիստական տեղյակ աղբյուրների, հայտարարել է. «Երեք հոգանոց մի պատվիրակություն, որի կազմում է նաև սաուդցի մի պաշտոնյա, Թել Ավիվ այցելել: Իսրայելական մի քանի աղբյուրներ հաստատել են այդ մասին լուրը»:

Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի ձայնն անցած ամիս հաղորդել էր, որ սաուդցի մի արքայազն, գաղտնի այցելել է Իսրայել և հաշտության գործընթացի կապակցությամբ զրուցել իսրայելցի պաշտոնյաների հետ:

Սիոնիստական մի շարք ինտերնետային կայքեր այնուհետև բացահայտեցին, որ Իսրայել այցելած արքայազնը, որի ինքնությունը գաղտնի է պահվել,  Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանն է եղել: