ՄԱԿ-ը պահանջել է դադարեցնել Արաբիայում ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80413-ՄԱԿ_ը_պահանջել_է_դադարեցնել_Արաբիայում_ակտիվիստների_նկատմամբ_բռնաճնշումը
ՄԱԿ-ի փորձագետները երեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ պահանջել են դադարեցնել Արաբիայում մարդու իրավունքների ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումների կիրառումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2018 09:06 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը պահանջել է դադարեցնել Արաբիայում ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումը

ՄԱԿ-ի փորձագետները երեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ պահանջել են դադարեցնել Արաբիայում մարդու իրավունքների ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումների կիրառումը:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ ՄԱԿ-ի փորձագետները նշել են, որ ավելի քան 60 հոգևորականներ, գրողներ , լրագրողներ ու քաղաքական ակտիվիստներ ձերբակալվել են սեպտեմբեր ամսին: «Արաբիայում մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ բռնության կիրառման ականատես ենք եղել». ասված է հաղորդագրության մեջ:

«Չնայած ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ լինելու հանգամանքին, 2016 թվականի վերջերին Արաբիայի իշխանությունները շարունակել են ձերբակալություններն ու բռնաճնշումները». ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ տվյալների, Արաբիայում ավելի քան 30 հազար քաղաքական ակտիվիստներ ու քաղաքացիական ընդդիմադիրներ ձերբակալված են: Ի դեպ տվյալները վերջնական չեն համարվում: