Սիրիայում ռուսական ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կա 2 զոհ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80453-Սիրիայում_ռուսական_ուղղաթիռ_է_վթարի_ենթարկվել._կա_2_զոհ
Ռուսական Ми-24 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Սիրիայում, ինչի հետևանքով մահացել է երկու օդաչու, իսկ բորտինժեները ողջ է մնացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2018 15:48 Asia/Tehran
  • Սիրիայում ռուսական ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կա 2 զոհ

Ռուսական Ми-24 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Սիրիայում, ինչի հետևանքով մահացել է երկու օդաչու, իսկ բորտինժեները ողջ է մնացել:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն:   Ինչպես նշել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, ավիաաղետը տեղի է ունեցել Համայի օդանավակայանից 15 կիլոմետր հեռավորության վրա:
Աղետի պատճառ են անվանել տեխնիկական անսարքությունը՝ պարզաբանելով, որ Ми-24-ի վրա հարձակում չի եղել:
ՌԴ Պաշտպանության նախարարությունը մանրամասնել է, որ ուղղաթիռի բորտինժեները վնասվածքներ է ստացել, և նրան անմիջապես տարհանել են Հմեյմիմ օդանավակայան՝ բուժօգնություն ցուցաբերելու համար:

Tert.am