Սաուդյան արքայազնը առաջարկել է մեղադրանքների դիմաց վճարելով ազատ արձակվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81407-Սաուդյան_արքայազնը_առաջարկել_է_մեղադրանքների_դիմաց_վճարելով_ազատ_արձակվել
Կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված Ալ Վալիդ բին Թալալը բանակցություններ է վարում իշխանությունների հետ՝ պահանջների բավարարելու համար: Այս մասին հաղորդում է  Reuters-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2018 14:17 Asia/Tehran
  • Սաուդյան արքայազնը առաջարկել է մեղադրանքների դիմաց վճարելով ազատ արձակվել

Կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված Ալ Վալիդ բին Թալալը բանակցություններ է վարում իշխանությունների հետ՝ պահանջների բավարարելու համար: Այս մասին հաղորդում է  Reuters-ը:

Բին Թալալը «նվիրատվություն» է առաջարկել Սաուդյան Արաբիային, որից հետո արքայազնի դեմ մեղադրանք չի առաջադրվի: Սակայն իշխանությունները՝ մասնավորապես երկրի գլխավոր դատախազը, համաձայն չեն եղել այդ գումարին:

Բին Թալալը և տասը այլ արքայազներ ձերբակալվել էին 2017 թ. նոյեմբերին փողերի լվացման և լիազորությունների չարաշահման մեղադրանքով:

Ալ Վալիդը Սաուդյան Արաբիայում ամենահարուստ մարդկանցից մեկն է, հունվարի 14-ի դրությամբ՝ Bloomberg-ը գնահատել է նրա ունեցվածքը 17.7 միլիարդ դոլար: Արքայազնը գլխավորում է Kingdom Holding Co-ն, որի բաժնետոմսերը ձերբակալությունից հետո արժեզրկվել են, որի պատճառով էլ Բին Թալալի ունեցվածքը կրճատվել է 1,2 մլրդ դոլարով,իսկ մինչ ձերբակալությունը Bloomberg-ը գնահատել էր 19 միլիարդ դոլար:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտոնյաներից և թագավորական ընտանիքի անդամներից առգրավել 800 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ, այս արշավի շրջանակներում ձերբակալվել են 60 արքայազներ և պետական կառույցների ներկայացուցիչներ:

operativ.am