Սիրիրայի իշխանություններն այլևս չեն կարողանում հանդուրժել թուրքական ԶՈւ ներկայությունն իրենց երկրում
Հունվար 15, 2018 15:55 Asia/Tehran
Սիրիայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ թուրքական զորքերի ներկայությունը իրենց երկրում արդարացված չէ և անընդունելի է սիրիական իշխանությունների համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Գազեթեդուվար» կայքը: «Թուրքիայի իշխանությունները պետք է հետ քաշեն իրենց զորքերը մեր երկրի տարածքից և չխառնվեն մեր ներքին գործերին: Թուրքական զինուժի ներկայությունը մեր երկրում ոչ մի արդարացում չունի»,-նշել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Միքդադը:
Armenpress.am
Պիտակ