Սաուդյան արքայազնը վաճառում է իր ակտիվները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81547-Սաուդյան_արքայազնը_վաճառում_է_իր_ակտիվները
Սաուդյան Արաբիայի Kingdom Holding ներդրումային ընկերությունը  Four Seasons հյուրանոցում իր բաժնեմասը, ներառյալ պարտքը մոտ  100-115 մլն դոլարով վաճառել է,  հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2018 07:01 Asia/Tehran
  •  Սաուդյան արքայազնը վաճառում է իր ակտիվները

Սաուդյան Արաբիայի Kingdom Holding ներդրումային ընկերությունը  Four Seasons հյուրանոցում իր բաժնեմասը, ներառյալ պարտքը մոտ  100-115 մլն դոլարով վաճառել է,  հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ գնորդը ծագումով Լիբանանից Սաուդյան Արաբիայի գործարար է, եւ գործարքը կնքվել է դեկտեմբերին:

Աղբյուրները տեղեկացրել  են, որ հյուրանոցը վաղուց արդեն վաճառքի էր հանվել եւ կապված չէր նոյեմբերին Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Kingdom Holding-ի նախագահ արքայազն Ալ Վալիդ բեն Տալալի ձերբակալման հետ:

Լիբանանի աղբյուրը հաստատել է վաճառքը եւ ասել, որ Բեյրութում գտնվող Movenpick հյուրանոցը, որտեղ Kingdom Holding-ը ունի իր մասնաբաժինը, նույնպես վաճառքի գործընթացում է: Աղբյուրի համաձայն՝ սկսվել են հնարավոր գնորդի հետ բանակցությունները:

Սաուդյան հայտնի ներդրող, արքայազն ալ Վալիդը, որի բյուջեն Forbes-ը գնահատել է 17 միլիարդ դոլար, թագաժառանգ Մուհամմեդի նախաձեռնած հակակոռուպցիոն արշավի արդյունքում ձերբակալված 11 արքայազներից մեկն էր:

Ալ Վալիդն այժմ բանակցություններ է վարում իշխանությունների հետ իր ազատման մասին: Ալ Վալիդը, բացի Kingdom Holding-ից, միջազգային ընկերություններում, այդ թվում՝ Citigroup-ում, Twitter-ում, Lyft-ում եւ Time Warner-ում ունի արժեթղթեր:

https://news.am/arm/news/