Ֆեյսալ Ալ-Մեղդադ.«ԱՄՆ-ում Սիրիայի նոր նախագիծը ձախողման է դատապարտված»
Սիրիայի փոխարտգործնախարարն ասել է.«Սիրիայի հյուսիսում 30 հազար հոգանոց զորախումբ կյանքի կոչելու մասին ԱՄՆ-ի նախագիծը այդ երկրի մյուս նախագծերի նման ձախողման է դատապարտված»:
ԱՄՆ-ի գլխավորությամբ այսպս կոչված ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված կոալիցիան հայտարարել է, որ մտադիր է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում «Սահմանային անվտանգության ուժեր» անունոնվ 30 հազար հոգանոց զորախումբ կյանքի կոչել:
Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, Ֆեյսալ Ալ-Մեղդադը նշել է, որ չնայած Վաշինգտոնի և նրա դաշնակիցների սպառնալիքներին, Սիրիան մտադիր է իր տարածքներն ազատագրել զավթիչների և ահաբեկչության ճիրաններից:
Սիրիայի փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ Սիրիայի բանակը իր ժողովրդի և դաշնակիցների աջակցությամբ ամուր պատնեշի նման կանգնած է ոտնձգիչների սպառնալիքների դիմաց:
Ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ը ապօրինի ռազմական ներկայություն ունի Սիրիայում:
ԱՄՆ-ի պաշտոնական զեկույցների համաձայն, մինչ այսօր միլիարդներ դոլար զենք ու սարքավորում է հատկացվել Իրաքում և Սիրիայում տեղակայված ահաբեկչական խմբավորումներին: