Սիրիայի քրդական Դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայից պահանջել է վերջ դնել ոտնձգությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82025-Սիրիայի_քրդական_Դեմոկրատական_կուսակցությունը_Թուրքիայից_պահանջել_է_վերջ_դնել_ոտնձգությանը
Սիրիայի քրդական դեմոկրատական կուսակցությունը միջազգային հանրությանն է դիմել ՝ այդ երկրի Աֆրին շրջանի վրա Թուրքիայի ռմբակոծումներին ու հարձակումներին վերջ դնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2018 14:31 Asia/Tehran
  • Սիրիայի քրդական Դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայից պահանջել է վերջ դնել ոտնձգությանը

Սիրիայի քրդական դեմոկրատական կուսակցությունը միջազգային հանրությանն է դիմել ՝ այդ երկրի Աֆրին շրջանի վրա Թուրքիայի ռմբակոծումներին ու հարձակումներին վերջ դնելու համար:

ԻՌՆԱ գործակալությունը շաբաթ օրը հաղորդել է, որ Սիրիայի քրդական Դեմոկրատական կուսակցությունը մի հաղորդագրություն տարածելով, միջազգային հանրությունից , նաև իրավական ու օրինական կառույցներից պահանջել է պատասխանատվություն կրել Աֆրինի մեկ միլիոն բնակչի կյանքի նկատմամբ:

Տարածած հայտարարությունում, կուսակցությունը ՄԱԿ-ից և ԱԽ-ից պահանջել է անհապաղ քայլեր անել ՝ Թուրքիայի ոտնձգությունը կանխելու համար, որպեսզի Եփրատի արևելքն ու արևմուտքը և Սիրիայի հյուսիսային շրջաններն անվտանգ ճանաչվեն:

Թուրքիայի բանակի հրետանային միավորներն ուրբաթ օրը հարձակվել էին Սիրիայի հյուսիսային հալեպի Աֆրինում  քրդական Դեմոկրատական կուսակցության դիրքերի վրա: