Սիրիայի զարգացումների մասին ՄԱԿ-ի Ախ-ի նիստն ավարտվեց ապարդյուն
Սիրիայի զարգացումների մասին ՄԱԿ-ի Ախ-ի նիստն ավարտվեց ապարդյուն
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստն ավարտվեց երեքշաբթի օրը, առանց որևէ հայտարարություն հրապարակելու:
Ֆրանսիայի պահանջով և Աֆրինում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով գումարված նիստում, ոչ մի հաղորդագրություն չհրապարակվեց այդ տարածաշրջանում Թուրքիայի գործողությունների մասին:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Դոլաթերը հայտնել է իր երկրի դիրքորոշումները Թուրքիայի պաշտոնատարներին ինքնազսպվածության կոչ ուղղելու համար:
Մտահոգություն հայտնելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների մասին, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը պահանջել է հարգել սիրիացիների քաղաքացիական իրավունքներըև այդ տարածաշրջանում զերծ մնալ բռնությունից:
Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտել է իր երկրի դեմ թուրքական ուժերի հարձակումները և այդ քայլերը Դամասկոսի ազգային ինքնիշխանության խախտում է բնութագրել: