Սիրիայում առգրավվել է ահաբեկիչներին պատկանող ամերիկյան զենքով բեռնված բեռնատարը
Սիրիայի անվտանգության ծառայությունները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղութա շրջանում առգրավել են Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբին պատկանող ամերիկյան զենքով բեռնված բեռնատարը:
Ալ-Մայադին հեռուստատեսության հաղորդմամբ՝ սիրիական աղբյուրները հայտարարել են, որ այդ բեռնատարը Սիրիա էր մտել Հորդանանից:
Մեկ այլ լուրի համաձայն՝ Սիրիայի զորայինները խափանել են Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբի կողմից Լաթաքիայի հյուսիսային Ալ-Սերաֆ գյուղ մտնելու ջանքերը: Գործողության հետևանքով ոչնչացել է 130 ահաբեկիչ:
Այդ գործողության ընթացքում ահաբեկիչներին պատկանող մեծ քանակությամբ զենք ու զինամթերք ոչնչացվել է Սիրիաի բանակի կողմից:
Երկուշաբթի օրը Սիրիայի բանակի միավորները մեկնարկել են Իդլիբ նահանգի արևելյան հատվածից Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբի ահաբեկիչներին մաքրագործելու գործողությունը: Տեղեկացնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը: