Էրդողան.«Սիրիայում պետք է շարունակել գործողությունները»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82323-Էրդողան._Սիրիայում_պետք_է_շարունակել_գործողությունները
Թուրքիայի նախագահը հայտարարել է.«Աֆրին քաղաքում գործողությունները կշարունակվեն մինչև ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկիչների կատարյալ ոչնչացումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2018 15:12 Asia/Tehran
  • Էրդողան.«Սիրիայում պետք է շարունակել գործողությունները»

Թուրքիայի նախագահը հայտարարել է.«Աֆրին քաղաքում գործողությունները կշարունակվեն մինչև ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկիչների կատարյալ ոչնչացումը»:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, չորեքշաբթի օրը Ռեջեբ Թայիբ Էրդողանը Անկարայում ընդգծել է.«Աֆրինից ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկիչներին դուրս քշելը և փախստականների համար իրենց երկիր վերադառնալու պայմաններ ստեղծելը, Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելու Անկարայի նպատակներն են»:

Թուրքիայի նախագահը հստակեցրել է.«Աֆրինի գործողությունները ձախողման մատնեցին այն դավերը, որ  թշնամիները տարիներ շարունակ ծրագրել էին»:

Թուրքիայի բանակի կողմից Սիրիայի Աֆրին քաղաքի վրա իրականացված հարձակման հետևանքով, մինչ այժմ սպանվել են ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:

Սիրիայի կառավարությունը դատապարտել է  Աֆրին քաղաքի վրա Թուրքիայի ռազմական գործողությունները, դրանք  որակելով Սիրիայի տարածքային ամբողջականության խախտում: